25.02.2014|
10:45
Այն մասին, որ ամեն բան, ինչ տեսնում ենք ու չենք տեսնում, ստեղծվել է Աստծո խոսքով, գիտենք Աստվածաշնչի հենց առաջին տողերից։ Երկար մաքառումից հետո ժամանակակից գիտնականները նույնպես հայտնաբերել են, որ ամբողջ արարչությունը կազմված է ատոմներից, որոնք իրենց հերթին կազմված են լույսի ֆոտոններից և ձայնային թրթռումներից (որ խոսքի հիմնանյութն է)։ ՈՒ գիտնականները եկան այն վերջնահանգման, որ լույսն ու ձայնը բազային հիմնանյութերն են համայն տեսանելի արարչության։